Լևոն Հայրապետյանը կալանավորված է
Հայազգի մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյան անազատության մեջ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է Լևոն Հայրապետյանին որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել է նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից:
Հիշեցնենք, որ հայազգի գործարարին ձերբակալել էին Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած ’’Կինգիսեպի’’ հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:
Նաև Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:
Լևոն Հայրապետյանը արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է, Ղարաբաղում հայտնի բարերար է, նրա ֆինանսական միջոցներով հայրենի գյուղում հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ է կառուցվել, ճանապարհներ են նորոգվել: