Մոտակա 5 տարիներին ԵՄ-ի կազմի մեջ նոր պետություններ չեն մտնի. Ժան Կլոդ Յունկեր

’’Մոտակա հինգ տարիներին ԵՄ մտնող պետություններ չեն լինի: Դժվար է պատկերացնել, որ թեկնածուներից մեկը կիրականացնի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները և կկարողանա մտնել ԵՄ-ի կազմ’’:
Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նոր կազմի նախագահի պաշտոնին նշանակված Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ժան Լոդ Յունկերը նշել է նաև, որ անդամակցության մասին բանակցությունները կշարունակվեն բոլոր թեկնածուների հետ: