20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տեառնընդառաջն ամուսնացածների՞, թե՞ նշանվածների համար է

Տեառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է և այդ կարևորությունը պայմանավորված է Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո սերն ու ողորմությունն ընդունելու և Տիրոջ   պատվիրաններով ապրելու հոգևոր խորհրդով: Հոգևոր այս խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար է. այս իմաստով Տեառնընդառաջը պետք է տոնեն բոլոր քրիստոնյաները:

 Իսկ հարցը՝ Տեառնընդառաջը նորապսակների՞, թե՞ նշանվածների համար է, պետք է նայել ոչ թե հոգևոր այս խորհրդի, այլ ժողովրդական ավանդույթի տեսանկյունից: Ըստ ժողովրդական ավանդույթի, Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով, ժողովրդական ավանդության մեջ, Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու «տաբուն» վերացնելու հիմնական առիթ:

 Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

Ինչպես նաև՝ Տեառնընդառաջը Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր:

Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան

Աղբյուր՝ qahana.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ