Բրազիլիայի պարտությունից հետո Սան Պաուլոյում անկարգություններ են սկսվել

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երեկ երեկոյան անկարգություններ են սկսվել, երբ Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Բրազիլիան խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Իրենց հավաքականի պարտությունից զայրացած մարդիկ վեց ավտոբուս են հրկիզել, սկսել են խանութներ թալանել քաղաքի արևելյան մասում:
Քաղաքի իշխանությունները դադարեցրել են ավտոբուսային որոշ երթուղիների աշխատանքը: Հինգ մարդ ձերբակալվել է:
Շատ բրազիլացիների համար կիսաեզրափակչում Գերմանիայից 7-1 հաշվով կրած պարտությունը ավելի ստորացուցիչ է, քան Ուրուգվայից կրած պարտությունը:
Հիշեցնենք, որ 1950 թ.-ին եզրափակչում Բրազիլիան 2-1 հաշվով պարտվեց Ուրուգվայի հավաքականին և այդ տարվա աշխարհի առաջնությունը կրկին անցկացվում էր Բրազիլիայում: