Նյու-Յորքում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/g_image_1404816414.jpg)
Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստարագրել է օրենք, ըստ որի թույլատրվում է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Նյու-Յորքը թվով 23 նահանգն է որտեղ մարիխուանայի օգտագործումը օրինականացվում է: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
‘’Այս օրենքի շնորհիվ մենք կարող ենք լավագույն ձևով օգտագործել մարիխուանայի բուժիչ հատկությունները` առավել հուսալի վերահսկողությամբ’’- ասել է Կուոմոն:
ԱՄՆ-ում միայն երկու նահանգներում` Կոլորադոյում և Վաշինգտոնում է, որ թույլատրվում է մարիխուանա թմրանյութի օգտագործումը ոչ բշկական նպատակով: