04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Մերկելը ԱՄՆի հետ հարաբերությունները հարցականի տակ է դրել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե ամերիկացի լրտեսի մասին տեղեկությունը հաստատվի, ապա այն կարող է խաթարել երկրների միջեւ փոխվստահությունը: Այս մասին Մերկելը խոսել է Պեկինում մամլո ասուլիսի ժամանակ` գրում է lenta.ru կայքը:

Տեղեկացնենք, որ անցյալ շաբաթ գերմանական գաղտնի ծառայության աշխատակից էր ձերբակալվել: Այժմ քննություն է անցկացվում գործի վերաբերյալ և  ըստ սրա  լրտեսի ու  ԱՄՆ հատուկ ծառայությունների միջեւ համագործակցությունը շարունակվել է երկու տարի, որի ընթացքում նա ամերիկյան կողմին հանձնել է 200-ից ավելի փաստաթուղթ: 

Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զգալի վատացել էին, երբ պարզվել էր, որ ԱՄՆ ԱԱԳ-ն գաղտնալսում է Անգելա Մերկելի հեռախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ