07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Սաուդյան Արաբիան 30 հազար զինվոր է ուղարկել Իրաքի սահման

Սաուդյան  Արաբիան 30 հազարանոց զորք է տեղակայել Իրաքի հետ սահմանին` տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախօրեին ‘’Ալ Հադաս’’ հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքի բանակի մի քանի ստորաբաժանումներ զորքերը Սիրիայի եւ Սաուդյան  Արաբիայի սահմանից հեռացնելու հրաման են ստացել:

Հիշեցնենք, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժմանը միացել են կառավարությունից դժգոհ իրաքյան սունիները: Գրոհայինները վերջին շաբաթում Իրաքի միանգամից մի քանի քաղաքներ են գրավել, ինչպես նաեւ Հորդանանին եւ Սաուդյան  Արաբիային սահմանակից տարածքներ:

Հունիսի 29-ին  «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժումը հայտարարել էր խալիֆայություն ստեղծելու մասին եւ անվանումը փոխել էր «Իսլամական պետություն»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ