14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԵԽԽՎ պատգամավորները ստորագրել են Ադրբեջանին քննադատող հայտարարությունը

Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Նիդերլանդների ներկայացուցիչ Օմտցիգթ Պիտերը հեղինակել է հայտարարություն Ադրբեջանի վերաբերյալ:

Հայտարարության մեջ կոչ է արվում Ադրբեջանում հարգել ԶԼՄ-ների ազատությունը, այդ թվում նաև խոսքի և մտքի ազատությունը` համաձայն Եվրոպայի խորհրդի ընդունած չափորոշիչների:

‘’Անհանգստացնող տեղեկությունները խոսքի և հավաքներ իրականացնելու ազատության վատթարացման, անդադար հետապնդումների, բռնապետական ձերբակալությունների և ազատազրկման վերաբերյալ, որոնք ադրբեջանական իշխանությունները կիրառում են ընդդիմությանը և զանգվածային լրատվամիջոցներին լռեցնելու նպատակով, անհրաժեշտ հրամայական են դարձնում այն, որ Խորհրդարանական վեհաժողովը, օգտագործելով իր բոլոր լծակները, հրատապ գործողությունների անցնի’’,- գրված է հայտարարության մեջ’’:

Հայտարարությունը ստորագրել են Ֆրանսիայի, Լատվիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Դանիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, ինչպես նաև Հայաստանի պատվիրակության ութ անդամները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ