08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ջոն Քերրին ժամանել է իրաքյան Քրդստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունիսի 24-ին այցելել է իրաքյան Քրդստան: Այցի նպատակ է հանդիսանում օգնությունը իրաքյան իշխանություններին նոր միասնական պետություն ստեղծելու գործում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Սպասվում է, որ Քերրին բանակցություններ կվարի Իրաքի քրդական ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Որոշ տվյալներով, ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է նաև քուրդ առաջնորդներին խրախուսել երկրում քաղաքական կարգավորման ծրագրի իրականցման հետ կապված:

Նշենք նաև, որ նախօրեին, Բարզանին CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է.’’Իրաքը գտնվում է պառակտման փուլում և քուրդ ժողովուրդը պետք է օգտագործի ստեղծված իրավիճակը իր ապագայի հարցերի լուծման համար’’:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերին այցելել է Բաղդադ, որտեղ բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ