13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջրհեղեղի պատճառով մահացել է 13 մարդ

Բուլղարիայում ջրհեղեղների պատճառ դարձած հորդառատ անձրևները շարունակվում են: Տուժել են նաև հանգստավայրերը, որտեղ հանգստանում են հազարավոր զբոսաշրջիկներ, հայտնում է pravda.ru-ն:

 Աղետի գոտում են հայտնվել մոտ 5.000 երեխաներ. ճամբարներում, որտեղ նրանք հանգստանում են, չկա ջուր և էլեկտրաէներգիա: ’’Երեխաներն ապահովված են սնունդով և հանքային ջրերով, սակայն անհարմարություններ կան’’- լրագրողներին հայտնել է Կրանևո վարչական շրջանի ղեկավար Ռումեն Նիկոլովը:

 Վերջին տվյալների համաձայն՝ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Տասը դի հայտնաբերվել է Վառնայում, ևս երեքը` Դոբրիչում: Փրկարարական գործողությունները շարունակվում են: Ամբողջ երկրի տարածքում սկսվել է դրամահավաք, որին միացել են հեռուստատեսությունը և բջջային օպերատորները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ