09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Արքայազն Ֆելիպեն դարձավ Իսպանիայի Ֆիլիպ VI թագավոր

Կեսգիշերին Արքայազն ֆելիպեն պաշտոնապես դարձավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գահի անցման արարողությունը կսկսվի ժամը 10:30(Երևանի  ժամանակով ժամը 12:30), ստորին և վերին խորհրդարանական  պալատների միացյալ նստաշրջանի ժամանակ:

Ֆելիպե 6-րդը կերդվի Իսպանիայի սահմանադրության վրա և հետո ճառ կարտասանի, որում, ինչպես սպասվում է, որ կներկայացնի իր գործունեության հիմնական ուղղությունները:

Երդմնակալության արարողությունը կսկսվի Սարսուելա պալատում, որտեղ ապրում է թագավորական ընտանիքը։

Ֆելիպեն լավ կրթություն է ստացել հայրենիքում, ինչպես նաև Կանադայում ու ԱՄՆ-ում։ Իսպանիայի թագավորական տան նոր ղեկավարի հեղինակությունը դեռևս մաքուր է լուրջ սկանդալներից, իսկ ընտանեկան կյանքն արքայադուստր Լետիսիայի ու 2 դուստրերի հետ օրինակ է ծառայում շատերի համար։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ