01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երբ մարդ արթնանում է քնից, պարտավոր է աղոթել, գոհանալ Աստծուց, որ խավարից լույսի հանեց

Երբ մարդ արթնանում է քնից, պարտավոր է աղոթել, գոհանալ Աստծուց, որ խավարից լույսի հանեց: Եվ ճաշի ժամին պարտավոր է գոհանալ Աստծուց, որ կերակուր է տվել, ու հարկավոր չէ անասունի պես տգիտությամբ վայելել Աստծո բարիքը: Եվ երեկոյան նմանապես հարկավոր է աղոթել, որպեսզի Աստված անփորձ պահի խավար և մութ գիշերը, և գոհանալ, որ օրը խաղաղությամբ ավարտվեց: Եվ մի՛ թողեք, որ ձեր երեխաները առանց աղոթքի հաց ուտեն կամ առանց աղոթքի քնեն: Եվ այս երեք աղոթքները անխափան կերպով կատարեք ամենուրեք. ճանապարհին, այգում, ամեն գործ կատարելիս, քանի որ Ս. Փիլիպոս առաքյալը կանոն է սահմանել. <<Եթե բոլոր տղամարդիկ, կանայք կամ երեխաները պարապ մնալով խափանում են առավոտյան և երեկոյան աղոթքները՝ չգնալով եկեղեցի և ունկնդիր չլինելով սահմանված կարգին՝ նզովյալ լինեն>>:

Հովհաննես Երզնկացի

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ