Նոր մարդ, որը չի մեռնելու
Ավելի հեշտ է հրաժարվել ունեցվածքից, քան սեփական վատ սովորություններից: Երբ սկսում ես հետևել Քրիստոսին, դու պիտի դառնաս նոր տեսակի մարդ: Դա է նպատակը: Նոր մարդ՝ որը չի մեռնելու: Սրա համար դու պիտի մահվան դատապարտես քո ներսի հին մարդը (քո վատ սովորություններն ու ցանկությունները): Իսկ սա կատարվում է մաքառումով, պայքարով (ծոմ, աղոթք, ծածուկ ողորմություն աղքատներին): Որպեսզի պայքարես, դու պիտի գիտակցաբար մրցազպարեզ մտնես: Իմանաս, որ պայքարելու ես չարի դեմ: Հին ժամանակ ըմբշամարտիկները երբ մրցում էին նրանք մերկանում էին, նույնիսկ վրան յուղ էին քսում, որ հակառակորդը բռնելու հնար չունենար: Մենք էլ պիտի մերկանանք մեր հին ու չար մեղավոր սովորություններինց ու ցանկություններից ու Քրիստոսով կերպարանավորվենք, որպեսզի դևերը մեզանից բռնելու տեղ չունենան:
Արմեն Հարեյան