Աշխարհի ամենաարտասովոր նավ-շինությունները /ֆոտո/
Ծովային թեմատիկան շատ ճարտարապետների է գրավում` ներշնչելով ստեղծագործ ուղեղներին ստեղծել այնպիսի շինություններ, որոնք ցամաքի բնակիչներին հիշեցնում են ջրային տարածքների անսահման ռոմանտիկան:
Եվ, այսպես, մեր մոլորակի ամենայուրօրինակ, միաժամանակ նավ հիշեցնող շինությունների տասնյակի առաջին տեղում է “Marina Bay Sands” հյուրանոցը Սինգապուրում: Բացվել է 2010-ին: Իրենից ներկայացնում է 55 հարկանի 3 աշտարակներ, որոնց տանիքին “երկնային զբոսայգի” կոչվող նավն է: 340 մ երկարությամբ նավում` 200 մ բարձրության վրա, 150 մ երկարությամբ լողավազանն է, արեւադարձային այգի, ռեստորաններ, բարեր, ինչպես նաեւ ժամանակակից արվեստի թանգարան:
2-րդ տեղում Ֆրանսիայի “RATP Formation Centre”-ն է: Այն նավի տեսքով 5 հարկանի շինություն է, որտեղ ներկայումս աշխատում են տրանսպորտային ոլորտի աշխատակիցներ: 3-րդ տեղում Գուգենհայմի թանգարանն է Իսպանիայում: Կառուցվել է 1997-ին Ներվյոն գետի ափին: Ծովի մակարդակից ցածր տեղակայված թանգարանի միայն արտաքին մասի համար օգտագործվել է տիտանի 24 հազար շերտ: 4-րդ տեղում Դուբայում գտնվող առագաստ-հյուրանոց “Burj Al Arab”-ն է: Այն իր կառուցման ավարտին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենաբարձր շինություն: 321 մետրանոց եւ 7 աստղանի հյուրանոցն այսօր Դուբայի խորհրդանիշերից մեկն է: Հյուրանոցի ձեւավորման համար ծախսվել է 100 տոննա մաքուր ոսկի: 202 համարներից բոլորը երկհարկանի են, 2012-ի ամռանը դրանց ամենաէժան գինը մեկ գիշերվա համար 1300 դոլար է: 5-րդ տեղում Դուբայի մաքսատան շենքն է, որը եւս մեծ նավի տեսք ունի: 6-րդ տեղում ռուս Նիկոլայ Օրեխովի կառուցած նավ-տնակն է, որը նա կառուցել է առանց մեխերի: “Նիկոլայի տապանում” տեղավորվել են լողավազան, լոգարան, ջերմոց, բնակելի սենյակներ: 7-րդ տեղում Մոսկվայում գտնվող “Լեգեոն-3” բիզնես կենտրոնն է: 13 հարկանի շինությունն զբաղեցնում է 56 հազար քառակուսի մ տարածություն: 8-րդ տեղում “InterActiveCorp” ընկերության կենտրոնակայանն է Նյու Յորքում: Հեռվից այս երկնաքերը արագընթաց հածանավի է նմանվում: 9-րդ տեղում Մոսկվայում գտնվող “Առագաստ” բնակելի շենքն է: 24 հարկանի շենքում տեղավորվել է 272 բնակարան: Եվ վերջապես, 10-րդ տեղում է Կիեւի կենտրոնում գտվող կրկին “Առագաստ” կոչվող բիզնես կենտրոնն է, որը գրավում է ոչ միայն իր տեսքով, այլ նաեւ քաղաքը բավականին մեծ բարձրությունից դիտելու հնարավորությամբ: