21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աֆղանստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անակնկալ այց է կատարել Աֆղանստան: Այդ այցն ավելի է սրել հարաբերությունները ԱՄՆ ղեկավարության և Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի միջև:

Վերջինս չի ցանկացել հանդիպել Օբամայի հետ: Նշվում է, որ Օբաման այցելել է Բահրամում գտնվող ամերիկյան ռազմաբազա, որտեղ նախատեսում էր հանդիպել Աֆղանստանի նախագահին: Իր հերթին, Կարզայը Օբամայի հրավերն ընդունել է որպես վիրավորանք: Նա հայտարարել է, որ ”Աֆղանստանի ղեկավարությունը պատրաստ է ընդունել ԱՄՆ նախագահին նախագահական պալատում, սակայն մտադիր չէ հանդիպել Օբամային Բահրամի ռազմաբազայում”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ