22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունում դժգոհ են իրենց կադրերից: Ովքեր կլքեն պաշտոնները. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխություններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում:

Ըստ կառավարության աղբյուրի փոխանցման, կառավարությունը հիասթափվել է իր նշանակած որոշ կադրերից, քանի որ ԶԼՄ-ների մոնիթորինգի տվյալներով, ամենաթույլ օղակը առաջին հերթին մարզպետներն են, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը, որոնք էլ տալիս են ամենաշատ «լյապերն» ու «կիքսերը»:

Այն հանգամանքը, որ Արարատի մարզպետը դարձել է ամենաշատ քննարկվող կերպարը, հայտնի է բոլորին, Արարատի մարզպետից հետ չի մնում Կոտայքի մարզպետը, ով փորձում է մարզային օրակարգ բերել ինչ-որ արհեստական թեզեր, քաղաքական շահարկումներ: Բավականին ռիսկային գործունեություն են ծավալում նաև Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետները:

Այս հանգամանքն ինքնին չի կարող չմտահոգել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ուստի, ըստ տեղեկությունների, չի բացառվում՝ առաջիկայում այս դաշտում փոփոխություններ լինեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ