23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայտնի է դարձել «Շերեմետևո»-ում SSJ-100-ի կործանման գերակա վարկածը

Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի աղետի գործում գերիշխող վարկած է դարձել օդաչուների սխալը: Այս մասին հաղորդել է «Կոմերսանտը»: Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով, որը մեջբերում է թերթը, օդաչուների նկատմամբ կասկածները կապված են հանրանավի վայրէջքի ժամանակ նրանց գործողությունների հետ: Նրանք չեն սպառել վառելիքը, ինչի պատճառով ինքնաթիռը վայրէջքի է գնացել շատ բարձր արագությամբ, ինչը հանգեցրել է «կոշտ վայէջքի» եւ բոցավառման:

Նշվում է, որ այս պահին նրանք գտնվում են հիվանդանոցներում շմոլագազից թունավորման պատճառով: Բացի դրանից, հետաքննությունն ուսումնասիրում է, թե ինչպես են վերգետնյա ծառայությունները կատարել իրենց աշխատանքը: Հրատարակության տվյալներով՝ նրանք, հնարավոր է, օպերատիվորեն չեն արձագանքել օդանավակայանում արտակարգ դրության վերաբերյալ հաղորդումներին:

SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել է 41 մարդ, որոնց թվում անձնակազմի մեկ անդամ, ողջ են մնացել 37-ը, ներառյալ անձնակազմի չորս անդամները:

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ