Հարբած Ավակովը կռիվ է սարքել օդանավակայանում
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին Ֆրանկֆուրտի օդանավակայանում չեն թողել օդանավ, քանի որ անվտանգության աշխատակիցները կասկածել են, որ նա խմած է, տեղեկացնում է Вести.Ру-ն:
Հայտնի է, որ Ավակովը մեծ աղմուկ է բարձրացրել ու պահանջել, որպեսզի իրեն ներս թողնեն, քանի որ ինքն այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյա է: Վեճը ի վերջո հարթվել է, երբ ոստիկաններն են միջամտել, ինչից հետո Ավակովին թույլատրել են ինքնաթիռ մտնել: