08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախկին պատգամավորը խոստովանել է, որ կապ է ունեցել Գալինա Ստարովոյտովայի սպանության հետ /ֆոտո/

Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոն խոստովանել է, որ կապ ունի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության հետ եւ տվել է իր հանցակցի անունը, որը, սակայն, առայժմ գաղտնի է պահվում:

Այն, որ նախկին պատգամավորը ընդունել է իր մեղքը, հայտնի է դարձել նրա փաստաբան Ալեքսանդր Աֆանասեւի խոսքերից, տեղեկացնում է Фонтанка.ру-ն:

Փաստաբանը նշել է, որ նախկին պատգամավորը մանրամասն պատմել է, թե ինչպես են իրենք կազմակերպել Ստարովոյտովայի սպանությունը: Այժմ քննությունը պետք է պարզի, թե ինչու է Գլուշչենկոն սպանել Ստարովոյտովային, որն է եղել սպանության պատճառը:

Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովան սպանվել էր 1998 թվականի նոյեմբերի 20-ին` իր տան մուտքի դիմաց: 2005-ին սպանության համար դատապարտեցին 9 հոգու, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում սպանության պատվիրատուներին հայտնաբերել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ