16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

“Մեծ եղեռն”. Օբաման կրկնեց նախորդ տարվա ձեւակերպումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915թ.-ի դեպքերին առնչվող ամենամյա հայտարարություն է արել, որում կրկին անցյալ տարվա ձևակերպումն է արել`«Մեծ եղեռն»` խուսափելով «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, գրում է The Armenian Weekly-ն:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձան 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի զոհը։ Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության տարիներին: Այս կերպ մենք հիշեցնում ենք մեզ մեր ընդհանուր պարտավորությունները, որպեսզի  մարդկային պատմության նման մութ հատորները երբեք չկրկնվեն: 

Անցյալի ցավալի էջերին առերեսվելը և դրանք ճանաչելը ժողովուրդներին և պետությունները դարձնում է ավելի հզոր` հիմք դնելով արդար և հանդուրժող ապագայի համար…»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ