03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գուայդոն խոստացել է շարունակել կատարել Վենեսուելայի նախագահի պարտականությունները

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ կշարունակի կատարել երկրի նախագահի պարտականությունները, հաղորդում է TASS-ը:

Գուադոյի խոսքերով, ինքը կանի դա, որպեսզի ի կատար ածի երկրի բնակիչների հույսերը:

Բացի այդ, ընդդիմության առաջնորդը հորդորել է իր կողմնակիցներին՝ շարունակել պայքարը Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Նա խոստացավ, որ շուտով երկրում կանցկացվեն զանգվածային ցույցեր:

Ավելի վաղ Գուայդոն կոչ էր արել վենեսուելացիներին դուրս գալ հանրահավաքների:

Հունվարի 23-ին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ Կարակասի հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հայտարարեց իրեն երկրի ժամանակավոր նախագահ:

Այսօրվա դրությամբ ընդդիմության առաջնորդ Գուայդոյին որպես Վենեսուելայի օրինական նախագահ ճանաչել են Միացյալ Նահանգները, Կանադան եւ Լատինական Ամերիկայի երկրները: Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ