26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իտալիայում ներմուծվել է առանց նախապայմանների բազային եկամուտ

Իտալիայում մեկնարկել է «քաղաքացիական վճարումների» համակարգը, ինչը ենթադրում է պետությունից քաղաքացիների՝ առանց նախապայմանների բազային եկամտի ստացում, հաղորդում է ANSA-ն:

Իտալիայի քաղաքացիների համար առանց նախապայմանների բազային եկամուտը կկազմի ամսական 500 եվրո՝ առանց պահումների: Առանց նախապայմանների  բազային եկամուտ կարող են այժմ ստանալ  Իտալիայի բոլոր քաղաքացիները, նաեւ ավելի քան 10 տարի երկրում օրինական հիմունքներով բնակվող անձինք:

Երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար բազային վճարը կարող է կազմել 1050 եվրո, եթե ընտանիքի եկամուտը զրոյական է: Միեւնույն ժամանակ, եթե ընտանիքը տուն է վարձում, ապա կարող է լրացուցիչ փոխհատուցում ստանալ  280 եվրոյի չափով: Բազային եկամուտը չի տարածվի այն քաղաքացիների վրա, որոնք տարեկան ստանում են 9360 եվրոյից ավելի  գումար: Ամեն ամիս 6 հազար եվրո եկամուտ ունեցող տնային տնտեսությունները, ինչպես նաեւ 30 հազար եվրոյի սեփականություն ունեցողները չեն ստանա նպաստներ:

«Այսօր հինգ միլիոն մարդ կարող է ակնկալել ստանալ այդ վճարները», – ասել է վարչապետ Լուիջի Դի Մաիոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆինլանդիան հրաժարվել է առանց նախապայմանների  բազային եկամտի ներմուծումից:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ