06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բացահայտվել է «Մերկ Մոնա Լիզայի» առեղծվածը

«Լեոնարդո դա Վինչի» ստուդիայում նկարված «Մերկ Մոնա Լիզան» գեղանկարը կարող է լինել վարպետի աշխատանքը, հաղորդում է France 24 հեռուստաընկերությունը:

«Մեծ է հավանականությունը, որ Լեոնարդոն է արել գեղանկարի մեծ մասը», – ասել է  փարիզյան թանգարանի աշխատակից Մաթյո Դելդիկը:

Նրա խոսքերով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկարը նկարել է ձախլիկ  նկարիչ, ինչպիսին էր Լեոնարդոն:

Նկարը պահպանվում է 1862 թվականից՝ Կոնդեի թանգարանում, որը ժամանակին եղել է Ֆրանսիայում ամենահին ազնվական ընտանիքներից մեկի առանձնատունը: 2019 թ. վերջին նկարը կցուցադրվի Շանթիլի՝ Լեոնարդոյի մահվան 500-ամյակին նվիրված ցուցահանդեսում, հաղորդում է gazeta.ru-ն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ