24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներում ձերբակալվել է ինը մարդ

Փարիզում իրավապահ մարմինները ձերբակալել են ինը մարդու՝ շաբաթ օրը տեղի ունեցած «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ: Ցույցեր են անցկացվում նաեւ Ֆրանսիայի այլ քաղաքներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով  BFMTV հեռուստաալիքին:

Հեռուստատեսության տվյալներով, Լիլում բողոքի գործողությանը հավաքվել է մի քանի հազար մարդ, ցույցերն անցնում են խաղաղ կերպով: Մոտ հազար մարդ է մասնակցում Նանտի ցույցերին: Ի դեպ, ցուցարարներից շատերը չեն կրում դեղին բաճկոններ: Իրավապահ մարմինների հետ բախումներից եւ ցուցարարների՝ ոչ մեծ փողոցներ ներխուժելու փորձերից հետո Նանտի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բորդոյում ցույցը, որին մասնակցում է մի քանի հարյուր մարդ, անցնում է հանգիստ, նշել է հեռուստաալիքը:

«Դեղին բաճկոնների» լայնածավալ բողոքները Ֆրանսիայում սկսվել են 2018 թ. նոյեմբերի 17-ին `վառելիքի եւ բենզինի գների չբարձրացման պահանջով: Ֆրանսիայի իշխանությունների սոցիալական քաղաքականությունից  դժգոհ ցուցարարները շարունակում են բողոքի երթերով անցնել երկրի փողոցներով՝ չնայած իրավիճակը հանգստացնելուն ուղղված ֆրանսիական ղեկավարության ձեռնարկած միջոցներին: Հաճախ բողոքներն ուղեկցվում են ցուցարարների եւ ոստիկանության միջեւ անկարգություններով եւ բախումներով: Ըստ սոցհարցումների, ֆրանսիացիների կեսից ավելին կողմ է հանդես գալիս «դեղին բաճկոնների» կողմից բողոքի գործողությունները դադարեցնելուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ