Քո գլխից մազ անգամ չի պակասի
Մեկ-մեկ կարող է թվալ, թե Աստված թողել է քեզ ու դու մենակ ես քո նեղության մեջ: Իրականում քեզ չի թողել, եթե դու ձգտում ես իրեն: Բայց ուրիշ բան կա, որի մասին գրում են հայրերը: Պատկերացրու ծնողը բաց է թողնում փոքրիկի ձեռքը, որ ինքնուրույն քայլել սովորի: Ծնողն այնտեղ է, երկու ձեռքերը պահել է, բայց չի բռնել մի կարճ ժամանակ, որ փոքրիկն ինքնուրույն քայլել սովորի: Մենք էլ պետք է մեր ջանքը ցույց տանք մեր Փրկչին: Ինքնուրույն քո կամքը պիտի հնազանդեցնես Աստուծո կամքին: Դժվար գործ է: Եթե ընկնես, վեր կաց, ու էլի վազի Ծնողի մոտ: Նա միշտ ներկա է ու քեզ է նայում՝ գրկաբաց սպասում: Չի թողնի, որ քեզ վատ բան պատահի: Քո գլխից մազ անգամ չի պակասի (Ղկ. 21:18)
Արմեն Հարեյան