28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կյանքի մռայլությունը՝ սրտի մռայլությունից է

Երբ Սողոմոն թագավորը արևածագը դիմավորելուց հետո իջնում էր լեռից, ստորոտում հավաքված մարդիկ ասացին.

– Դու ոգեշնչման աղբյուր ես մեր համար։ Քո խոսքերը պայծառեցնում են սիրտը։ Իսկ իմաստությունդ՝ լուսավորում է մեր միտքը։ Մենք ցանկանում ենք լսել քեզ։ Ասա՛, ո՞վ ենք մենք։

Նա ժպտաց և ասաց.

– Դուք աշխարհի լույսն եք։ Դուք աստղ եք։ Դուք ճշմարտության տաճարն եք։ Ամեն մեկիդ մեջ տիեզերքն է։ Խորասուզեք միտքը սրտի մեջ, հարցրեք ձեր սրտին, լսեք ձեր սիրո միջով։ Երանելի են Աստծո լեզուն հասկացողները։

– Ինչո՞ւմն է կյանքի իմաստը։

– Կյանքը դա ճանապարհ է, նպատակ և պարգև։ Կյանքը դա սիրո պարն է։ Ձեր առաքելությունը ծաղկելն է։ Գոյություն ունենալ՝ դա մեծագույն նվեր է աշխարհին։ Ձեր կյանքը՝ տիեզերքի պատմությունն է։ Եվ հենց այդ պատճառով, կյանքը շատ ավելի գեղեցիկ է բոլոր տեսություններից։ Վերաբերվեք կյանքին՝ ինչպես տոնի, քանի որ կյանքը ինքն իրենով արդեն թանկարժեք է։ Կյանքը բաղկացած է ներկայից, իսկ ներկայիս իմաստը՝ լինել ներկայում։

– Ինչո՞ւ են դժբախտությունները հետևում մեզ։

– Ինչ ցանել եք՝ այն էլ կհնձեք։ Դժբախտությունը՝ դա ձեր ընտրությունն է։ Աղքատությունը՝ մարդու ստեղծագործությունն է։ Իսկ դառնությունը՝ տգիտության արդյունք։ Մեղադրելով՝ ուժ եք կորցնում, իսկ փափագելով՝ երջանկություն եք ցրում։ Արթնացե՛ք, քանի որ աղքատ է նա, ով չի գիտակցում ինքն իրեն։ Իսկ նրանք, ովքեր իրենց ներսում չեն գտել Աստծո Թագավորությունը՝ անտուն են։ Աղքատ է դառնում նա, ով անտեղի ծախսում է ժամանակը։ Մի՛ վերածեք կյանքը անբովանդակության։ Թույլ մի՛ տվեք ամբոխին կործանել ձեր հոգին։ Եվ թող հարստությունը չլինի ձեր անեծքը։

– Ինչպե՞ս հաղթահարենք դժբախտությունը։

– Մի՛ մեղադրեք ինքներդ ձեզ։ Քանզի դուք Աստվածային եք։ Մի համեմատեք և մի տարբերեք։ Ամեն ինչի համար շնորհակալ եղեք։ Ուրախացեք, քանզի ուրախությունը հրաշքներ է գործում։ Սիրեք ինքերդ ձեզ, քանզի սիրում են նրան, ով սիրում է ինքն իրեն։ Օրհնեք վտանգները, քանզի խիզախները երանություն են ձեռք բերում։ Աղոթեք ուրախությամբ և դժբախտությունը կշրջանցի ձեզ։ Աղոթեք, բայց առևտուր մի արեք Աստծո հետ։ Եվ իմացե՛ք, փառաբանումը լավագույն աղոթքն է, իսկ երջանկությունը՝ լավագույն սնունդը հոգու համար։

– Ինչպիսի՞ն է երջանկություն տանող ճանապարհը։

– Երջանիկ են սիրողները, երջանիկ են շնորհակալները։ Երջանիկ են խաղաղության մեջ գտնվողները։ Երջանիկ են նրանք, ովքեր դրախտ են գտել իրենց մեջ։ Երջանիկ են ուրախություն պարգևողները և երջանիկ են պարգևը ուրախությամբ ընդունողները։ Երջանիկ են փնտրողները։ Երջանիկ են արթնացածները։ Երջանիկ են Աստծո ձայնը լսողները։ Երջանիկ են իրենց առաքելությունը կատարողները։ Երջանիկ են Միասնության գիտակցողները։ Երջանիկ են հարմոնիայի մեջ գտնվողները։ Երջանիկ են աշխարհի գեղեցկությունը տեսնողները։ Երջանիկ են արևին ուրախացողները։ Երջանիկ են գետերի նման հոսողները։ Երջանիկ են երջանկություն ընդունելու պատրաստները։ Երջանիկ են իմաստունները։ Երջանիկ են իրենք իրենց գիտակցողները։ Երջանիկ են իրենք իրենց սիրողները։ Երջանիկ են կյանքը գովաբանողները։ Երջանիկ են սերմանողները։ Երջանիկ են ազատները։ Երջանիկ են ներողները։

– Ինչո՞ւմ է առատության գաղտնիքը։

– Ձեր կյանքը՝ Աստծո գանձարանի մեծագույն գանձն է։ Իսկ Աստված մարդու սրտի գանձը։ Ձեր ներսի հարստությունը անսպառ է, իսկ առատությունը ձեր շուրջը՝ անսահման։ Աշխարհը բավական հարուստ է, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը հարուստ լինի։ Այդ պատճառով, որքան շատ եք տալիս, այդքան շատ եք ստանում։ Երջանկությունը կանգնած է ձեր տան շեմին։ Բացեք առատության առջև։ Եվ ամեն ինչ վերածեք կյանքի ոսկու։ Երանելի են իրենց մեջ գանձ գտածները։

– Ինչպե՞ս ապրել լույսի մեջ։

– Ըմպեք կյանքի ամեն մի ակնթարթից, քանզի չապրած կյանքը ծնում է տխրություն։ Եվ իմացեք՝ ինչ ներսից է, այն էլ դրսից է։ Կյանքի մռայլությունը՝ սրտի մռայլությունից է։ Երջանկությունը՝ դա արևածագ է։ Աստվածաճանաչություն՝ նշանակում է լուծվել լույսի մեջ։ Լուսավորվածությունը՝ դա հազարավոր արևներ են։ Երանելի են լույսին ձգտողները։

– Ինչպե՞ս ձեռք բերել հարմոնիա։

– Ապրեք պարզ։ Ոչ մեկին մի վնասեք։ Մի նախանձեք։ Թող կասկածները մաքրազերծեն այլ ոչ թե թուլացնեն։ Նվիրեք կյանքը գեղեցիկին։ Ստեղծագործեք հանուն արվեստի, այլ ոչ թե ճանաչվածության։ Մերձավորին վերաբերվեք այնպես ինչպես կուզեիք նա վերաբերվեր ձեզ։ Ձևափոխեք անցյալը՝ մոռանալով այն։ Աշխարհ բերեք նորը։ Մարմինը լցրեք սիրով։ Դարձեք սիրո էներգիա, քանզի սերը ոգեշնչում է։ Որտեղ սեր՝ այնտեղ Աստված։

– Ինչպե՞ս հասնել կյանքի կատարելության։

– Երջանիկը փոխում է շատերին։ Դժբախտները ստրուկ են մնում, քանզի երջանկությունը ազատություն է սիրում։ Ճշմարիտ է՝ ուրախությունն այնտեղ է, որտեղ Ազատությունն է։ Ընկալեք երջանկության արվեստը։ Բացվեք աշխարհի առաջ և աշխարհը կբացվի ձեր առաջ։ Հրաժարվելով դիմակայությունից, դուք դառնում եք տիրակալ։

Եվ սիրով նայելով նա բոլորին՝ ավելացրեց.

– Բայց շատ բաներ ձեր առաջ դեռ կբացի լռությունը… միայն եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք։

Ապրեք խաղաղությամբ և մի դավաճանեք ինքներդ ձեզ։

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ