01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օբամայի թեկնածությունը նախագահական ընտրություններում հաստատվել է

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած կուսակացական համագումարում ձայների մեծամասնությամբ հաստատել է Բարաք Օբամայի թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, որոնք կկայանան նոյեմբերի 6-ին, տեղեկացնում է  “Reuters”-ը:

Բարաք Օբամայի թեկնածությունը համագումարի մասնակիցներին ներկայացրել է ԱՄՆ  նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը 1993-2001-ը: Նա հայտարարել է, որ Օբաման թույլ չի տվել ԱՄՆ-ի տնտեսությանը հայտնվել ճգնաժամային վիճակում, միաժամանակ քննադատել է նաեւ Հանրապետական կուսակցությանը: Փոխնախագահի պաշտոնի համար առաջարկվել է այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Ջոզեֆ Բայդենի թեկնածությունը:

Համագումարից առաջ ելույթ է ունեցել Բարաք Օբաման: Նա կընդունի նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, որից հետո պաշտոնապես կդառնա նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության կողմից:

Նախորդ շաբաթ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում Հանրապետական կուսակցությունը հաստատեց Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածությունը նախագահական ընտրություններում` հանրապետական կուսակցության կողմից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ