09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Իմ Արցախ”-ը Բեռլինում

2014 թ-ի ապրիլի 1-ին Բեռլինի Եվրոպական Ակադեմիայում տեղի կունենա  “Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման գործում” թեմայով քննարկում:

Բանախոսելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդը, Բեռլինի “Գիտություն եւ քաղաքականություն” հիմնադրամի փորձագետ Ուվե Հալբախը, Բունդեսթագի նախկին պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենը, Եվրոպական Ակադեմիայի նախագահ պրոֆեսոր Էքարդ Շթրաթենշուլթեն:

Նույն օրը Եվրոպական Ակադեմիայում կբացվի Արցախի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:  “Իմ Արցախ” խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են Արցախի 12 նկարիչների 33 աշխատանքներ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 11-ը:

Ծրագիրը համակարգում է Բեռլինի Ազատ համալսարանի դոկտորանտ քաղաքագետ Անդրանիկ Ասլանյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ