Հայազգի ֆուտբոլիստները կոչ են անում փրկել Քեսաբը
Այս օրերին Լաթաքիա են տեղափոխվել բազմաթիվ հայեր, որոնք բնակվում էին Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քեսաբ քաղաքում:
Քեսաբահայության համար այս դժվարին ժամանակահատվածին անտարբեր չեն նաեւ ֆուտբոլիստները: Քեսաբը փրկելու կոչով տարբեր սոցցանցերի միջոցով հանդես եկ եկել հայազգի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վալերի Ալեքսանյանը, Լեւոն Պաչաջյանը, Արսեն Բեգլարյանը , Դավիթ Մանոյանը, Արտյոմ Սիմոնյանը, ինչպես նաեւ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ նման կոչով հանդես էր եկել նաեւ “Բորուսիայում” Մխիթարյանի` ազգությամբ թուրք խաղընկեր Նուրի Շահինը: