10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայկական բնակավայրերը թալանել են, գողոնը Թուրքիայում են վաճառում. սիրիահայ

ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ ներկայիս դրությամբ  քսաներկու քեսաբահայ առևանգված է, նրանք տարվել են Թուրքիայի կից սահմանի նորակառայուց բանտ: Եւս 11 հոգու ճակատագիրն անհայտ է:

Նա նշել է նաեւ, որ Քեսաբ ներխուժած Ալ Քաիդայի Ասալ Աշամ թևը թալանել է հայկական բնակավայրը եւ գողոնն այժմ վաճառում են Թուրքիայում:

“Նրանք, ովքեր հապճեպ տներից փախել էին, թողել էին իրենց բջջայինները: Ահաբեկիչները վերցնում են հեռախոսներն ու եղած համարներով զանգում ու սպառնում են բնակիչներին ու նրանց հարազատներին”,- նշել է բանախոսը:

Բանախոսը նշել է, որ Հայաստանի կառավարության ու արտգործնախարարի կողմից Քեսաբի դեպքերի միայն դատապարտումը բավարար չէ: Նրա կարծիքով` արտգործնախարարը ցեղասպան Թուրքիայի դեմ միջազգային կառույցներին պիտի բողոքով ներկայանա:

“Արտգործնախարարը բողոքի նամակ թող ներկայացնի միջազգային կառույցներին: Մեր պատգամավորները գնացին միայն տեղեկացան, հանդիպում ունեցան Բաշար Ալ Ասադի հետ ու վերջ, իսկ ո՞ւր է շարունակությունը”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ