04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Օբաման հավատացրել է Պուտինին, որ հարցի խաղաղ ճանապարհով լուծում է ցանկանում

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, տեղեկացնում է РИА Новости-ն:

Զրույցի ժամանակ Օբաման հավատացրել է Պուտինին, որ ինքը ցանկանում է Ուկրաինայում ստեղծված խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են  Քերիի և Լավրովի առաջիկա հանդիպման մասին՝ հետագա քայլերի քննարկման նպատակով։

Օբաման կոչ է արել ՌԴ-ին խուսափել հետագա սադրանքներից, ներառյալ՝ ռուսական զորքերի տեղակայումից Ուկրաինայի հետ սահմանին։

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո սա նախագահների առաջին հեռախոսազրույցն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ