Զույգը սովամահ է արել որդեգրած երեխային
Քաթարում ամերիկացի ամուսնական զույգին` Գրեյս եւ Մեթյու Խուանեյներին, երեք տարվա ազատազարկման են դատապարտել` իրենց որդեգրած երեխային սովամահ անելու համար:
Բացի այդ, նրանցից յուրաքանչյուրը 4 100 դոլարի չափով տուգանք պետք է վճարի: Նախաքննությունը պարզել էր, որ զույգը գիտակցաբար սովամահ է արել Աֆրիկայից որդեգրած 8-ամյա դստերը` Գլորիային, որպեսզի հետո նրա ներքին օրգանները վաճառեն:
Մինչդեռ զույգը պնդելիս է եղել, որ երեխան հոգեկան հիվանդությամբ է տառապելիս եղել, ինչի հետեւանքով օրերով ոչինչ չի ցանկացել ուտել:
Հարկ է նշել, որ մեղադրող դատախազը պահանջելիս է եղել, որպեսզի զույգին մահապատժի ենթարկեն, սակայն դատարանն այլ որոշում է կայացրել: