22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անհետացած ինքնաթիռի օդաչուն կործանել է ինքնաթիռը, քանի որ կինը լքել էր նրան. ԶԼՄ-ներ /ֆոտո/

Մալազիական անհետացած “Բոինգ 777” ինքնաթիռի կործանման շուրջ նոր վարկած է ի հայտ եկել: Լրատվամիջոցները կարծում են, որ օդանավի օդաչու Զախարի Ահմադ Շախը հատուկ է ինքնաթիռը տարել կործանման, քանի որ նրան լքել էր կինը, տեղեկացնում է  Вести-ն:

Տղամարդը փորձել է դասավորել իր անձնական կյանքն ուրիշ կանանց հետ, սակայն ոչ մի կերպ չի կարողացել: Այդ մասին լրագրողներին պատմել է մեկ այլ օդաչու, ով երկար տարիներ աշխատել է Շախի հետ: Նա նշել է, որ Շախը հիանալի օդաչու էր, սակայն իր անձնական անհաջողությունները կարող էին նրան նման քայլի մղել:

Հիշեցնենք, որ մալազիական օդանավն անհետացել էր մարտի 8-ին: Օդանավում 239 մարդ է եղել: Երկար որոնումներից հետո մալազիական կողմը հայտարարեց, որ օդանավն ընկել է օվկիանոսը, եւ ոչ ոքի փրկվել չի հաջողվել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ