Հայաստանն ազատ կամարտահայտման կողմնակից է ազգերի ինքնորոշման հարցում

“Անակնկալ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին”,-այս մասին մարտի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Հայաստանը մեկ անգամ չէ, որ արտահայտել է իր դիրքորոշման մասին:
“ Մենք ազատ կամարտահայտման կողմնակից ենք ազգերի ինքնորոշման հարցում, իսկ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցն է: Այնպես որ անակնկալ չէր, որ մենք դեմ քվեարկեցինք”,– ասաց նա:
Նշենք, որ այսօր կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ա ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկիր, որոնց թվում է նաեւ Հայաստանը: