06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեղք` սուրճի սեղանի շուրջ

Մեր և Աստծո միջև ամպ կա, որը խզում է հաղորդակցության կապը: Ի՞նչ է այդ ամպը, եթե ոչ մեր մեղքերը, այն մեղքերը որոնք մենք նույնիսկ մեղք չենք համարում: Անկեղծանանք այդ մեղքի մասին բոլորս, առանց բացառության:

Այնքան ժամանակ, որքան որ մենք մենակ ենք, գուցե զերծ ենք այդ մեղքից (այստեղ էլ վտանգը մտքով մտածելու մասին է): Բավական է հայտնվի երկրորդ անձը, և ողջույնից հետո, հարցերի շարքը քննարկելիս` սկսվում է մեղքի բաժինը, որովհետև այդ խոսակցության մեջ անմիջապես ներքաշվում է մի երրորդ անձ, որի կյանքն ու գործունեությունը դրվում է ակտիվ քննարկման: Դա արվում է այդ անձի բացակայության պարագայում:

Հազվադեպ է պատահում, որ գնահատվի բացակայի որևէ բարի գործ, կամ այդ երրորդ անձի գոնե մի առաքինությունը, այլ հակառակը` գործի է դրվում ենթադրվող, կասկածելի, թվացյալ երևույթների, ժեստերի, քայլերի դավադրության տեսությունը: Մենք սա չենք համարում մեղք, այլ` մտերմիկ զրույց սուրճի սեղանի շուրջ: Իսկ եթե (Աստված թող չկամենա), այդ խոսակցությունը հասնի բամբասվողի ականջին, ուրեմն նա ևս ակամայից կընկնի մեղքի մեջ` իր հերթին բացահայտելով բամբասողների մեղքերը` մեղադրելով նրանց:

Սա իրականություն է, այն էլ ցավալի, և այնքան ժամանակ չի դադարի մինչև բոլորը չիմանան մի պարզ ճշմարտություն: Մենք հանդիպելիս կարող ենք խոսել միայն մեր մասին, մեր ծրագրերի, մեր բացթողումների, կամ գոնե մի չեզոք թեմայի, իսկ թե կուզեք ճիշտն իմանալ, ցանկալի է, որ խոսենք միայն Աստծու ողորմության և Նրա պատգամների ու մեր անտարբերության մասին: Բայց որպեսզի խոսենք, պետք է տեղյակ լինենք դրանից: Քանի որ շատ տեղյակ չենք Աստվածաշնչից, խոսում ենք նրանից ինչից լավատեղյակ ենք` ուրիշի մեղքերից, որի մասին կարող ենք խոսել 
առանց հոգնելու:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ