“Մեծ ութնյակից” Ռուսաստանին չկարողացան հանել, իրենք են դուրս գալիս

Հաագայում նախօրեին ուշ երեկոյան հանդիպել են “Մեծ ութնյակի” երկրների ներկայացուցիչները` քննարկելու Ռուսաստանին կառույցից հանելու հարցը, տեղեկացնում է НТВ-ն:
Սակայն քանի որ երկրին այդ կառույցից հանելու գործընթաց պարզապես գոյություն չունի, մնացած երկրները որոշել են իրենք սառեցնել իրենց անդամակցությունն այդ կառույցին, որպեսզի այդ ձեւաչափը սառեցվի:
Այսպիսով, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան ստիպված են եղել դադարեցնել իրենց անդամակցությունն այս կառույցին: Նրանք նաեւ հայտարարել են, որ Սոչիում հունիսի սկզբին ակնկալվելիք “Մեծ ութնյակի” գագաթաժողովը չի կայանա: Փոխարենը նրանք կհանդիպեն հունիսին` Բրյուսելում:
Ի պատասխան` Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, Ռուսաստանը չի կառչում այդ կառույցից: