28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը. Փաշինյանը մտահոգ

«Այս տարի լոլիկի հետ ի՞նչ տեղի ունեցավ», – այսօր Արարատի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ անոմալ շոգերն են եղել սակավ բերքի պատճառը:

Մասիսի Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանի խոսքով՝ խնդիրն ամերիկյան ցեց վնասատուն է, որ 5 տարի առաջ դաշտերը վարակվել են, որոշ պայքար մղվեց դրա դեմ, բայց հետո նախարարությունում մոռացան դրա մասին, ու բաց դաշտում դադարեցին լոլիկ աճեցնել, այժմ միայն փակ գրունտում է լոլիկ աճեցվում, իսկ դաշտերում եգիպտացորեն ու շաքարի ճակնդեղ են մշակում:

«Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը: Հայաստանում էլ լոլիկ չի՞ աճեցվելու»,- հարցադրում արեց Ն.Փաշինյանը:

Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանի խոսքով՝ խնդիրը ոռոգման ջրի պակասն է, առանց որի գյուղացին ոչինչ չի կարող անել: Նա նշեց, որ դիմել է ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարին, ներկայացրել ծրագիր ու նախահաշվարկ և, եթե գումարն իրեն տրամադրեն, ոռոգման ցանցի խնդիրը ինքը կլուծի:

Նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խնդիրն ավելի շատ ՋՕ-երի տարածքում «լևի» խողովակների առկայությունն է:

Համայնքների ղեկավարները դժգոհեցին, որ այդ խողովակն էլ ինչ-որ տարածք է ջրում, ու հողը պետք է ջրվի, իսկ խնդիրը համակարգի արդյունավետ կառավարումն է:

Ն.Փաշինյանը համայնքների ղեկավարների խոսքը համեմատեց նրա հետ, որ եթե ինչ-որ մեկը հաց է գողանում, նրան բռնում են, բայց ասում է, թե սոված է, մեկ է, հացը ուտվելու է:

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ ժողովուրդը պետք է նախ համայնքների ղեկավարներից պահանջի, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, հետո նոր գա կառավարության դուռը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ