29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոստովում երկրորդ անգամ ելույթ է ունեցել Յանուկովիչի նմանա՞կը /ֆոտո/

Ուկրաինացի պատգամավոր Տարաս Չորնովոլը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ կասկածանքով է վերաբերվում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտնվելուն Ռոստովում, որտեղ մարտի 11-ին նա երկրորդ անգամ ելույթ ունեցավ։

Իր խոսքը Յանուկովիչը սկսել էր հայտարարությամբ, որ չնայած իր մասին տարատեսակ լուրեր են պտտվում, բայց ինքը ողջ է:

Սակայն Չորնովոլը հայտարարել է, որ ելույթ ունեցողը Յանուկովիչը չի եղել: Նա ասել է, որ ի տարբերություն առաջին մամուլի ասուլիսի, որտեղ հաստատ Յանուկովիչն է եղել, երկրորդ անգամ Ռոստովում Յանուկովիչի նմանակն է ելույթ ունեցել, գրում է newsru.com-ը։

«Ես 4 տարի աշխատել եմ Յանուկովիչի հետ։ Ես տեսա նրա որոշ հոգեկան խանգարումները, որոնք ինձ կասկածելի թվացին: Ես ակտիվորեն հետևում էի նրան, հատկապես՝ դեմքի արտահայտությանը, հայացքի առանձնահատկություններին և այլն։ Մարտի 11-ին ես դիտում էի լավ դերասանի ելույթ։ Միգուցե ես սխալվում եմ։ Միգուցե, դա ինչ-որ դեղերի, թմրանյութերի, խթանիչների ազդեցությունն է, սակայն ես չտեսա Ռոստովում այն մարդուն, ում հետ աշխատել եմ 4 տարի և ուշադիր հետևել 6 տարի: Այդ մարդու մոտ անհետացել էր դեմքի անհամաչափությունը, որը կար միկրոկաթվածի արդյունքում, անհետացել էր այդ հայացքը»,- ասել է Չորնովոլը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ