Հյուրանոցներում ամենաանվտանգ հարկն ըստ փորձագետների
Զբոսաշրջությունների ոլորտի մասնագետները պատմել են, թե հյուրանոցի որ հարկերում ապրելն է ամենաանվտանգը, ինչպես նաև կիսվել են այլ խորհուրդներով, որոնք կօգնեն ճամփորդության ընթացքում: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը:
Հյուրանոցների մասին գրքի հեղինակ Սառա Շլիխտերը խորհուրդ է տալիս չապրել առաջին հարկում և ավելացրել է, որ շատ փորձագետներ խորհուրդ են տալիս սենյակ ընտրել 3-րդ և 6-րդ հարկերի միջև, քանի որ դրանք բավական բարձր են և հանցագործները դժվար կարողանան մուտք գործել համար, դրանք նաև ավելի մոտ են հրդեհի անվտանգության աստիճաններին,- պարզաբանում է Շլիխտերը:
Կանխիկ գումարը փորձագետները խորհուրդ են տալիս պահել կոշիկի կամ շրթներկի կափարիչի մեջ, իսկ մնացած թանկարժեք իրերը դասավորել պայուսակներում և գրպաններում: