10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Յանուկովիչի դեմ քրեական նոր գործ է հարուցվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նոր քրեական վարույթ է սկսել երկրի նախկին Նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար, գրում է РИА Новости-ն:

Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին ասել է, որ գործի համար առիթը եղել է Յանուկովիչի ելույթը Դոնի Ռոստովում փետրվարի 28-ին ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Դոնի Ռոստովում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Յանուկովիչը, մասնավորապես, հայտարարել է, որ չի ճանաչում Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշումը իրեն նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ և իրեն համարում է պետության լեգիտիմ նախագահ: Նա նաև Ռուսաստանից օգնություն է խնդրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ