Յանուկովիչը Մոսկվայի մերձակայքում 52 միլիոն դոլարով տուն է գնել /ֆոտո/

Ռուս քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլը հայտարարել է, որ “մի խումբ ուկրաինացիներ” Մոսկվայի մերձակայքում` Բարվիխեում, 52 միլիոն դոլար արժողությամբ տուն են ձեձք բերել, իսկ հետո այդ տանը տեսել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, տեղեկացնում է РБК-ն:
“Երեկվանից այնտեղ նոր բնակիչ է հայտնվել` անվտանգության աշխատաքկիցներով շրջապատված: Այս տունը մեկ տարի է` վաճառվում էր 52 միլիոն դոլարով եւ ոչ ոք չէր գնում այն: Երեկ ուկրաինական անձնագրերով մարդիկ են եկել եւ առանց սակարկությունների գնել այն”,- ասել է քաղաքական գործիչը` ընդգծելով, որ դա Մերձմոսկվայի ամենաթանկ թաղամասերից մեկն է:
Սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: