Ազգն իմ խիստ ավտորիտար , մարդկանց կամ սրբացնում ա, կամ անպատվում
Վանո Սիրադեղյանը լավ արձակագիր է:Շատ լավ, ու շարժման ամենաքյութ տղերքից էր:Մի քիչ լոթի, մի քիչ սիրուն, մի հարյուր գլուխ իր միջավայրից հեռու մտածող: Երբ նա սիրելի տղուց մի կես տարում դարձավ ատելի տղա, մարդիկ , որ իրարահան .Վանո էին գոռում, սկսեցին ատամների արանքից շպրտել. էն ծիտիկ-ծիտիկ ոտանավորը չի գրածը: Ու դժվար էր տարբերակել , սահմանել, սիրուց ատելություն այդ ճանապարհին,որ այո, Վանոն իրապես նպաստել էր ՀՀ ում ամենաթողության մթնոլորտին, բայց մնում էր լավ , լավ շատ լավ արձակագիր, որին չէին էլ կարդացել: Ձեռի հետ անպատվում էին… Ազգն իմ խիստ ավտորիտար , մարդկանց կամ սրբացնում ա, կամ անպատվում: Կամ էնպես շողոքորթում, որ լավ ա անպատվեր, քան էդպես անդուր շողոքորթեր:Իսկ Վանոյին պետք ա կարդալ: Ու ոչ միայն նրան:Էնքան պետք ա կարդալ,մինչև ուղեղի վրա նստած խալիֆաթը սրբվի գնա
Տարօրինակ փաստեր իմ կյանքից…
Անուշ Սեդրակյան