01 Հունիսի, Saturday, 2024
KFC

“Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ ուսանողությունը հավաքվեց Մայդանում”

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասել է, որ Ուկրաինայի վերջին իրադարձությունները քաղաքական դիմադրության հաջողված փորձի վառ օրինակ են:

“Քաղաքացիների միասնության արդյունքում եղավ այն, ինչ եղավ Ուկրաինայում”, -ասել է նա` նշելով, որ ժողովուրդը Ուկրաինայում հասել է նրան, որ երկրի իշխանություններն արդեն փաստացի փոխվել են:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ նշել է, որ ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ ուկրաինացի ուսանողությունը հավաքվեց Մայդանում՝ իր բողոքի ակցիան անցկացնելու:

“Նրանք իշխանությունների կողմից ծեծի ենթարկվեցին, որից էլ սկսեց քաղաքացիական ապստամբությունը,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Փորձագետի կարծիքով` ուկրաինացիներն ի սկզբանե իշխանափոխության նպատակ չունեին, այլ ցանկանում էին ընդամենը խաղի կանոնները փոխել: Նա նշել է նաեւ, որ ուկրաինացի ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը հերոսական ժողովուրդ է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ