10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուկրաինայի նախագահն ու ընդդիմությունը համաձայնության են եկել. Օբաման սպառնացել է

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում է անցկացրել ընդդիմության երեք առաջնորդների՝ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի եւ Օլեգ Տյագնիբոկի հետ: 

Նախագահի խորհրդական Աննա Գերմանի հաղորդմամբ՝ նախագահի հետ հանդիպմանը հաջորդել է ընդդիմադիրների հանդիպումը ճգնաժամի կարգավորման հարցով կազմավորված աշխատանքային խմբի հետ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիրը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

Յացենյուկը հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ Յանուկովիչի հետ բանակցություններում հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ. որոշվել է սկսել երկրում կայունություն հաստատելու շուրջ բանակցությունները: Նա նաեւ ասել է, որ իշխանության՝ Մայդանը ուժով ցրելու որոշումը կասեցված է:

Հարկ է նշել, որ երեկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է, որ եթե Ուկրաինայում բռնությունը շարունակվի, հետեւանքները “լավ չեն լինի”: ԱՄՆ-ը Ուկրաինայի 20 պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշում է կայացրել:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւս նախօրեին կոչ է արել դադարեցնել բռնությունները Ուկրաինայում: Պապը նշել է, որ կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին եւ աղոթում է բախումների զոհերի, նրանց հարազատների և բոլոր տուժածների համար:

“Կողմերին կոչ եմ անում դադարեցնել բռնությունը և փորձել հանգել համաձայնության և խաղաղության”,- ասել է նա:

Նշենք նաեւ, որ Ուկրաինայում բախումների արդյունքում զոհերի թիվը երեկ հասել է 28-ի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ