19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Տղամարդը հայտնվել է բանտում` տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար

Բեռլինի բնակիչներից մեկն ամեն շաբաթ Բեռլինից գնացել է գերմանական Հագեն քաղաք` առանց վճարելու տրանսպորտի ուղեվարձը: Նա ամեն շաբաթ գնացել է կնոջ գերեզմանին այցելության, ով մի քանիտարի առաջ մահացել է ծանր հիվանդության արդյունքում:

Հերբերտի խոսքով` կնոջ մահից հետո ամեն ինչ խառնվել է իրար, նա կորցրել է աշխատանքը, սկսել բնակվել բարեգործական կացարաններից մեկում: Եւ ամեն անգամ նա գնացքում ասել է, թե գնել է տոմսը, սակայն այն մոռացել է տանը եւ երթեւեկել է առանց ուղեվարձը վճարելու:

Ի վերջո, երբ տղամարդը փոխադրող ընկերություններին 6 500 եվրո պարտք է կուտակել, նրան դատի են տվել եւ կես տարվա ազատազրկման դատապարտել:

Տղամարդը դատարանում հայտարարել է, որ բանտից դուրս գալուց հետո էլ չի պատրաստվում ուղեվարձ վճարել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ