Հետո ուշ կլինի
Առաջարկում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին այս ճգնաժամային օրերին մեկ ծոմապահության օր նշանակի ապաշխարության ու համազգային աղոթքի համար: Հովել մարգարեն այսպիսի օրերի համար հստակ գրել է «Ծոմի օ՛ր նշանակեցեք, պաղատա՛նք քարոզեցեք, հավաքեցեք ժողովրդին»: Ու գրված է, որ Տերը նախանձախնդիր կլինի ու կխնայի իր ժողովրդին (Հովել 2:15-18):
Հավատում ենք, թե՞ ոչ: Եթե հավատում եք, ու պատրաստ եք մեկ օր ծոմ պահելով՝ աղոթել մեր ազգի համար զղջալ ձեր մեղքերի համար խոսեք ձեր քահանաներին այս մասին, կիսեք այս գրվածքը ձեր էջերին, պատմեք ձեր ծանոթ հոգևորականներին ու եպիսկոպոսներին:
Կարճ նամակ ուղարկեք Մայր Աթոռ [email protected] ու խնդրեք որ Վեհափառը ծոմապահության օր նշանակի: Այո ոմանք կծիծաղեն ու կփորձեն արժեզրկել այս գաղափարը: Բայց ոչինչ, Քրիստոսն ասեց, երանի նրանց ովքեր կնախատվեն իր անվան համար: Ուրախացեք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում:
(Մթ. 5:11-12)
Կարևոր է որ այս հորդորը եկեղեցուց գա: Հավատում եմ, որ մեր 10 միլիոնանոց ազգի մեջ գոնե 10,000 հոգի մի օր ապաշխարության ծոմ կպահի: Հետո ուշ կլինի:
Արմեն Հարեյան