ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը նախ հայհոյել է ԵՄ-ին, ապա ներողություն խնդրել
Համացանցում մի հեռախոսազրույցի ձայնագրություն է հայտնվել, որտեղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ոչ պարկեշտ արտահայտություններ է անում ԵՄ-ի հասցեին` խոսելով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ընդդիմության հարաբերություններից, գրում է topnews.ru-ն:
Նուլանդը ընդունել է ձայնագրության իսկությունն ու ներողություն խնդրել ԵՄ-ից:
Ուկրաինայում հարցերը կարգավորելու խնդրում ԵՄ-ի դերի մասին Նուլանդը ասել էր «F*** EU»: