29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կողմերը փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին. արաբագետ

Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ սիրիացի ժողովուրդը կանգնած է լրջագույն հումանիտար ճգնաժամի առջեւ: Արաբագետը նշել է նաեւ, որ “Ժնեւ-2” համաժողովում որոշակի արդյունք չարձանագրվեց, քանի որ կողմերը մինչեւ վերջ մնացին սեփական դիրքորոշմանը եւ փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին:

“Չարձանագրել, որ այսօր Սիրիայի տարածքում գոյություն ունի երրորդ ուժ, որը միջազգային ահաբեկչությունն է՝ իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունները, եւ սրա դեմ պայքարի միջոցների շուրջ չբանակցել բանակցային գործընթացի մասնակից կողմերի համար լուրջ պարտություն է”,- նշել է արաբագետը` ասելով, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ դրական առաջընթաց դժվար է տեղի ունենում, քանի որ այստեղ արտաքին ուժեր կան ներգրավված:

“Նրանք հենց այնպես չեն ներգրավվել, նրանցից յուրաքանչյուրն ունի այս հարցում իր շահը”,- ասել է Արմեն Պետրոսյանը:

Քաղաքական վերլուծաբան Արամ Մանուկյանն նշել է, որ “Ժնեւ-2”-ում արդյունքներ գրանցելու համար բավական նախադրյալներ չկային, քանի որ մի կողմից դա պայմանավորված էր կողմերի կոշտ դիրքորոշմամբ, նրանք պատրաստ չէին փոխզիջումների, մյուս կողմից՝ բանակցություններին ամբողջությամբ ներկայացված չէր սիրիական ընդդիմությունը:

“Բանակցությունների հաջորդ փուլում կարելի է ակնկալել որոշ համաձայնությունների ձեռքբերում, մասնավորապես՝ հումանիտար օգնության ցուցաբերում“,- ասել է բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ