Կինը երկու շաբաթ չի կերակրել 5 ամսական դստերը, երեխան մահացել է
Սանկտ-Պետերբուրգում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 5 ամսական երեխայի մահվան առնչությամբ: Սպանության մեջ մեղադրվում է երեխայի մայրը, ով երեխայի սովամահ է արել:
19-ամյա Ալյոնա Իպատովան երկու շաբաթ շարունակ երեխային մենակ թողել է տանն ու չի եկել տուն: Արդյունքում փոքրիկը սովամահ է եղել եւ մահացել: Հետաքննությունը պարզել է, որ Ալյոնան 2 շաբաթ ընկերների հետ խմելիս է եղել իր 19-ամյակի կապակցությամբ եւ 5 ամսական Վերոնիկային միայնակ է թողել: