5 հոգանոց ընտանիքը մահացել է Կեմերովոյի առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով
Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է 63-ի։ Հիշեցնենք, որ տեղի «Зимняя вишня» առեւտրի հետեւանքով խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով կան զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ։
Զոհերի ինքնությունը դեռ ամբողջովին պարզ չէ։ Սակայն 5 հոգանոց մի ընտանիքի բոլոր անդամների դիերը ճանաչել են։ Հրդեհի արդյունքում 5 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները մահացել են՝ հայրը, մայրը, նրանց երեխան ու տղամարդու երկու երեխաները՝ նախորդ ամուսնությունից։
Հիշեցնենք, որ զոհերի թվում բազմաթիվ երեխաներ կան՝ 2 տարեկան եւ ավելի տարիքի։